Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել այն

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 

 

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի  վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի  մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր»  գրառմամբ: Լրատվականը գրում է, որ հավաքվածները կատակում էին, ասելով՝ «Opel-ի վարորդը Վ. Խաչատրյանի բարեկամն է  ու այնպես է բախվել էլեկտրասյանը, որ  ասես՝ էլ չսպասելով երկրոդ ռաունդին, առաջին ռաունդով «նոկաուտի է ենթարկել թեկնածուի ցուցանակը»: 

Քաղաքականություն