Ալիևը՝ սահմանին կատարվողի մասին
Սոչիում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ։ Ադրբեջանի նախագահը առանձնազրույցի ժամանակ նշեց, որ այսօր երկխոսության ժամանակ կանդրադառնան նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ալիևը պնդեց՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ից ռուս խաղաղապահների տեղակայման գոտում մեկ տարվա ընթացքում լուրջ միջադեպեր չեն գրանցվել։
«Չեն եղել փոխհրաձգություններ, լուրջ դեպքեր չեն եղել։ Միջադեպեր են եղել, որոնք սիստեմատիկ բնույթ չեն կրել։ Եղել են սահմանային փոխհրաձգություններ հայ-ադրբեջանական սահմանին, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ։
Այնուամենայնիվ դա մեզ ստիպում է դրա մասին խոսել նաև եռակողմ հանդպման ժամանակ, ստիպում է մեզ լրջորեն խոսել այն մասին, թե ինչպես կարելի է վերահսկել և նվազագույնի հասցնել ռիսկերը»,- ասաց Ալիևը՝ հավելելով, որ ռուսական կողմի դերակատարությունը մեծ է, հույս հայտնելով, որ խաղաղապահների առաքելությունը հաջորդ տարի ևս կշարունակվի, միջադեպեր չեն գրանցվի։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ եռակողմ հանդիպմանը
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց եռակողմ հանդիպումը։ Վարչապետ Փաշինյանի ելույթը՝ տեսանյութում