Ռուսաստանի բանակում ուլտրաձայնային էլեկտրոնային համակարգ է ստեղծվել. հաշվարկում է հարվածի ճշգրիտ վայրը

Ռուսաստանում եզակի ուլտրաձայնային էլեկտրոնային թիրախ է ստեղծվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի բանակային մարտավարական հրաձգության ֆեդերացիայի փոխնախագահ, «Սպեցտեխնոլոգիա» ՀԿ-ի հիմնադիր Անդրեյ Ռուլը։

 

«Մինչեւ երկու կիլոմետր հեռավորության վրա այն հաշվում է ենթաձայնային եւ գերձայնային զինամթերքի հարվածը», - ասաց նա։

Նրա խոսքով՝ թիրախային տեղադրումը շրջանակ է, որն ուլտրաձայնային ազդանշան է հաղորդում։ Եվ այդպիսի «անտեսանելի» էկրանով թռնում է փամփուշտը, իսկ հաշվող համակարգը ցույց է տալիս հարվածի ճշգրիտ վայրը։

«Գրանցվում է րոպեում մինչեւ հազար հարված, այսինքն՝ մենք կարող ենք պարզապես ցողել այնտեղ ինքնաձիգից, եւ այն այդ բոլորը կհաշվի»,- նշել է Ռուլը:

 

Ինչպես ընդգծել է ընկերության ղեկավարը, թիրախային տեղադրումը թույլ է տալիս որոշել, թե որ գնդակը որտեղ է դիպել եւ ինչ հաջորդականությամբ է դա տեղի ունեցել։ «Այդպիսի թիրախի վրա կարելի է կրակել ավիացիոն թնդանոթներից, արագընթաց թնդանոթներից եւ այլն»,- ասել է նա:

 

Քաղաքականություն

Պատահարներ