
Քովիդի նոր շտամ է ի հայտ եկել

Գիտնականներն ուսումնասիրում են քովիդի նոր շտամը, որով վարակվածներ են հայտնաբերվել Հարավային Աֆրիկայում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Նշվում է, որ քովիդի նոր տեսակը հայտնաբերվել է նաև Հոնկոնգում։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտն էլ իր հերթին հայտարարել է, որ Հարավային Աֆրիկայում գրանցվել է քովիդի նոր շտամով վարակման 22 դեպք։
Նոր տեսակը մեծ քանակությամբ մուտացիաներ ունի, ինչը համաճարակաբանի խոսքով լուրջ խնդիր է։