Նախարարը՝ սնդդային կետերում թունավորումների դեպքերի մասին

Կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված քաղաքացիները կարող են 6 ամիսհետո վերապատվաստվել։ Պարտադրանք չկա։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ եթե չվերապատվաստվեն, նրանց համար սահմանափակումներ կգործե՞ն, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նման բան դեռ չի քննարկվում։

Անդրադառնալով վերջին շրջանում տարբեր սննդային կետերում արձանագրված թունավորման դեպքերին՝ նախարարն ասաց, որ հիվանդությունների վերահսկման կենտրոնն իր գործառույթների շրջանակներում ամբողջական ուսումնասիրում է հարցը։

«Կարծում եմ՝ բոլոր դեպքերի վերլուծության արդյունքում գուցե կանխարգելիչ այցելությունների, ստուգումների կարիք լինի, որ բացառենք նման թունավորումների դեպքերը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա ասաց, որ ամբողջ հանրապետության տարածքով ջրից պարբերաբար նմուշառում է վերցվում և այս պահին որևէ շեղում արձանագրված չէ։

Քաղաքականություն

Պատահարներ