
Աայսօր ձերբակալված Վահագն Չախալյանը դուրս եկավ ոստիկանությունից. Հոխիկյան

Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանի հայտնում է. «Երևանի մետրոպոլիտենում իրազեկման ակցիա անելիս այսօր վաղ առավոտյան ձերբակալվեց Ազատագրական շարժման անդամ Վահագն Չախալյանը։
Քիչ անց Վահագնը դուրս եկավ ոստիկանությունից։
Մենք շարունակում ենք պայքարը։ Միացեք մեզ հանրապետության հրապարակում, այսօր, ժամը 18:30-ին»։
Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը տեղեկացրել էր, որ ոստիկանությունը բերման է ենթարկել շարժման ակտիվիստ Վահագն Չախալյանին։