Հասարակություն
Միլիարդավոր չափաբաժնով կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրություն Ռուսաստանում
Lilit T.
2022 թվականին Ռուսաստանը պատրաստ է Covid-ի դեմ 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել։ Հայտարարել է արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Նրա հայտարարությունները մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Մանտուրովի խոսքով՝ պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին արդեն ներդրվել է շրջանառության մեջ։ Մինչև տարեվերջ կարտադրվի ընդհանուր առմամբ 300 մլն չափաբաժին։
Նոյեմբերի 11-ին արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովը նշել էր, որ երկիրը հասել է եռամսյակում 150 միլիոն դեղաչափ պատվաստանյութի արտադրությանը։
Արտադրության հիմնական ծավալը բաժին է ընկնում Sputnik V-ին և Sputnik Light-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 1-ից Ռուսաստանը կփոխի կենսաթոշակների տրամադրման կարգը
Lilit T.
Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կուտակումներ կա՞ն
Lilit T.
Ե՞րբ է սպասվում կորոնավիրուսային համաճարակի ավարտը. Բիլ Գեյթս
Lilit T.
Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության կոչեր անելու համար մեղադրանք է առաջադրվել պատմության ուսուցչին
Lilit T.