Պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը. Վարդան Ոսկանյան
«Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ըստ իրանագետի՝ դա թշնամուն ինչպես հարկն է չճանաչելու հետևանքով ի հայտ եկած մոլորություն է՝ «Առաջավոր Ասիայում գոյություն չունեցող հարմարավետության գոտում տեղավորվելու պատրանք, որի սին լինելը մենք հիմա տեսնում ենք գրեթե ամեն օր»։ «Ցավոք, հսկայական կորուստներից հետո էլ մենք որպես ազգ և պետություն չենք ուզում ըմբռնել, որ նման հարմարավետության գոտի այն տարածաշրջանում, որտեղ մեր նախնյաց և մեր սրբազան հողն է, երբեք երկարաժամկետ կտրվածքով չի եղել, չկա այժմ և տեսանելի ապագայում էլ չի լինելու։ Ուստի պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը, այլ ոչ թե «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ՝ նոյեմբերի 19-ին, էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղ...
Չի բացառվում, որ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել․ Էդուարդ Շարմազանով
«Ռուսաստանի թիկունքում ցանկացած աշխարհաքաղաքական քայլ կարող է անդառնալի կորուստ լինել Հայաստանի համար»,- News.am-ի հետ զ...
ԱՄՆ դեսպանատնից եղել է զգուշացում՝ խուսափել Քարահունջ–Դավիթ-Բեկ, Կապան–Ճակատեն հատվածից․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն ԱՄՆ դեսպանատնից այնուամենայնիվ եղել է զգուշացո...