Իրանում ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացնում ջրի սակավության պատճառով
Կենտրոնական Իրանում հազարավոր ֆերմերներ, երաշտի ֆոնին, բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում. մարդիկ պահանջում են իշխանություններից բացել ամբարտակն ու ջուր տալ:
Սպահանի ֆերմերները բողոքի ակցիաներ են սկսել նոյեմբերի 8-ից. նրանք դժգոհ են ջրամատակարարման դադարեցումից և Զեյնդեհրուդ գետի չորացումից: Սպահանի հազարավոր ֆերմերներ, որոնք հավաքվել են Զեյնդեհրուդ գետի ցամաքած հունի վրա, մասնակցել են Հաջի կամրջի մոտ անցկացվող մեծ երթին։
Սպահանում վերջին տարիներին ջրի բաշխման խնդիրը տարբեր շրջանների ֆերմերների զանգվածային բողոքի պատճառ է դարձել։ Ավելի քան 400 կմ երկարություն ունեցող Զեյնդեհրուդ գետը վերջին տասնամյակներում տեղումների բացակայության, երաշտի և տարածաշրջանի գերբնակեցման պատճառով վերածվել է «սեզոնային գետի»։ Իրանում 1999 թվականից սկսած ամեն տարի տեղումների քանակը նվազում է։
Նմանատիպ հոդվածներ
Անսահման երջանիկություն. ինչ է լինում, երբ Կալիֆորնիայում ինկասատորների մեքենայից հանկարծ փող է թափվում
Նայեք Կալիֆորնիայի այս բնակիչներին, ովքեր հավաքում են գումարը, որը հանկարծ թափվել է ինկասատորների մեքենայից: Անսահմ...
ՀՀ տարածքի որ հատվածն է իշխանությունը զիջում Ադրբեջանին․ Հոխիկյանը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
ՀՀ տարածքի որ հատվածն է իշխանությունը զիջում Ադրբեջանին։ Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը Սյունիքից տեսանյութ է հրապարակել։...
Ու՞մ մեքենան է. ԱԱԾ տնօրենի՞. քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը փնտրում է կարգազանց վարորդին
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը փնտրում է կարգազանց վարորդին: Նա իր ՖԲ էջում տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել, որտեղ տ...
Վաղը Երևանի բնակիչները կտեսնեն «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը
Երեւանցիները բացառիկ հնարավորություն ունեն տեսնելու «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը։Միջո...