Հասարակություն

ԱԱԾ մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել․ չարտոնված զանգերը կկանխարգելվեն. ArmLur

ԱԱԾ մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել․ չարտոնված զանգերը կկանխարգելվեն. ArmLur
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ՀՀ բջջային կապի օպերատորներից ստացվող…

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ՀՀ բջջային կապի օպերատորներից ստացվող հեռախոսազանգերի վերծանումների տվյալների ուսումնասիրության արդյունքում իրական հեռախոսազանգերին չհամապատասխանող տվյալների առկայության վերաբերյալ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված տվյալները հանդիսանում են համացանցային հավելվածներով իրականացված զանգեր, և ՀՀ բջջային կապի օպերատորները հնարավորություն չունեն բացահայտելու դրանց իրական հեռախոսահամարները։ Այդ հավելվածները հնարավորություն են տալիս որպես զանգահարողի հեռախոսահամար ներկայացնել ցանկացած թվերի հաջորդականություն, որը կարող է հանդիսանալ որևէ գործող հեռախոսահամար, և վերջինս էլ ամրագրվում է օպերատորների բիլինգային համակարգերում՝ որպես զանգահարողի հեռախոսահամար։ Ընդ որում, նշված զանգ ստացող անձի հեռախոսահամարի վերծանումներում արձանագրվում է տվյալ` իրականում զանգ չկատարած համարը, որի վերծանումներում զանգ ստացողի համարին զանգը չի երևում։

Բայց ստեղծված իրավիճակը բարդացնում է իրավապահ մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական և վերլուծական աշխատանքները և առաջացնում հանցագործությունների աճի ռիսկեր։ ArmLur.am֊ին  հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ շարժական կապի օպերատորների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել։ Ինչի շրջանակներում քննարկվել են բջջային կապի հեռախոսազանգերի վերծանումների ընթացքում իրական հեռախոսազանգերին չհամապատասխանող տվյալների առկայության հարցի լուծման տեխնիկական և կազմակերպչական խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները։

Ավելին, մինչև 2022 թվականի մարտի 1-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն կներկայացվի չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի տեխնիկական նախագիծը։ Իսկ համաձայնությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում կապահովվի չարտոնված զանգերի կանխարգելման համակարգի գործարկումը։

Նմանատիպ հոդվածներ

Իջևանի բուժկենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել. նա անվճար վիրահատել է սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներին. Aravot

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գ...

Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր տարածող զինծառայողներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անց...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250