Ադրբեջանցիներին պայթեցրած Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է

Ադրբեջանցիներին պայթեցրած Տարոն Սահակյանը հետմահու պարգեւատրվել է արիության համար մեդալով։

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է Նախագահի հրամանագրի մեջ։ 

 

Նա զոհվել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։ Սպան անձնուրաց կռվել է մինչեւ վերջ եւ չցանկանալով հանձնել հենակետը՝ պայթեցրել է նռնակը՝ ոչնչացնելով մի շարք ադրբեջանցիների, որի հետեւանքով նաեւ ինքն է ծանր վիրավորվել։ Վերջինիս վիրավոր գերեւարել են, իսկ նոյեմբերի 17-ին Մուրադովն իր ինքնաթիռով Բաքվից Երեւան է տեղափոխել նրա աճյունը։

Քաղաքականություն