Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ում հայտարարել է համար մեկ պատրաստվածություն
Երկրապահ կամավորականների միությունում հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակով պայմանավորված հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն: Այս մասին վարչությունը հայտնում է ֆեսբուքյան էջի միջոցով:
«Ելնելով մեր երկրի սահմաններում այս պահին տիրող իրավիճակից ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրամանով ժամը 13:00-ից Հանրապետության ԵԿՄ բոլոր մարզային եւ տարածքային բաժանմուքներում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն»,- ասված է վարչության գրառման մեջ:






























