
Սյունիքի Վանեք գյուղը ՔՊ֊ին 0 ձայն է տվել

Սյունիքի մարզի Վանեք գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զրո ձայն է ստացել, իսկ «Շանթ» Դաշինք ազգայնական կուսակցության ցուցակով առաջադրված Փարսյանի օգտին 41 մարդ է քվեարկել:
Սեւաքար համայնքում էլ ՔՊ-ի օգտին գրանցվել է 24 ձայն, «Շանթ» դաշինքի օգտին՝ 90 ձայն:
Խդրանց համայնքում «Շանթ»-ը ստացել է 17, իսկ ՔՊ-ն 12 ձայն:
Աճանան համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 106, ՔՊ-ի օգտին 17 ընտրող:
Նորաշենիկում իշխող թիմը ստացել է 3 ձայն, իսկ «Շանթ» դաշինքը՝ 56 ձայն:
Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով առաջատար է «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, այս մասին տեղեկացնում է Փարսյանի ֆեյսնուքյան պաշտոնական էջը:
Ըստ ԿԸՀ֊ի` Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից ժամը 20։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների` 63.48 տոկոսը:
Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43 տոկոսը:
Ստեփանավանում 13 333 ընտրողից 5107 ընտրող է մասնակցել, կամ 38.30 տոկոսը:
Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28.87 տոկոսը:
Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25.39 տոկոսը:
Ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 38 295-ը կամ 47.40 տոկոսը: