Նոր դեղամիջոց՝ COVID-19-Ի դեմ

Կորոնավիրուսի դեմ «Արեպլիվիր» դեղամիջոցը գրանցվել է Ռուսաստանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում են դեղերի պետական ռեգիստրից։ 

«Գրանցման ամսաթիվ՝ 11.12.2021թ.։ Թույլատրվում է քաղաքացիական շրջանառության մեջ մտնել մինչև հինգ տարի»,- նշված է դեղաքարտում։ 

Կորոնավիրուսային վարակի «Արեպլիվիր» դեղամիջոցը մշակվել և արտադրվել է 2020 թվականին Սարանսկի «Բիոքիմիստ» գործարանում։ 

2021 թվականի փետրվարին Արդյունաբերության և Առևտրի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերից գործարանը տասնապատկել է դեղամիջոցի արտադրությունը՝ հասնելով ամսական մեկ միլիոն տուփի, և նախատեսում է արտադրությունը հասցնել երկու միլիոնի։ 

«Արեպլիվիրը» ներառված է Ռուսաստանի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային վարակի բուժման ուղեցույցում և ընդգրկվել է կենսական և առաջին անհրաժեշտության դեղամիջոցների ցանկում։ Առաջարկվող գինը 5 հազար 60 ռուբլի է:

Քաղաքականություն