ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+. Ծեծում էին, ոստիկանապետն էլ, զենքը ձեռքին, շրջում էր
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում վարորդին, դուրս բերում մեքենայից և սպառնում՝ զենքը ձեռքներին։
The Helsinki Assocation for Human Rights-ի ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում տեսանյութին արձագանքել են ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված տեսանյութը»,- հայտնել են ոստիկանությունից:
Իր հերթին՝ Գոռ Աբրահամյանը մեկնաբանություններում նշել է. «Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման ու տեսանյութի կապակցությամբ հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով»: