Շուշիի մոտ հայ մասնագետների վրա կրակել ու մեկին սպանել է ազգությամբ թուրք զինվորականը անվանական զենքով. Նաիրի Հոխիկյան

Արցախի Շուշիի մոտ աշխատող հայ մասնագետների վրա նոյեմբերի 8-ին կրակել ու մեկին սպանել է ազգությամբ թուրք զինվորականը անվանական զենքով։ Այդ պահին Շուշիում են եղել Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին գրում է վերլուծաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը:
 

«Ես չունեմ տեղեկություն, որ նույն օրը Շուշիում կազմակերպված հրավառության աղմուկի մեջ Շուշիի Մոսկովյան և Պռոշյանի փողոցներում առնվազն երեք ադրբեջանցի զինվոր սպանվել է անհայտ կրակոցներից' խուճապ առաջացնելով թշնամու շարքում։
 

Չնայած որ ՀՀ քաղաքական իշխանությունը և հատկապես Նիկոլ Փաշինյանը պահանջում են ոչ մի կերպ չպատասխանել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային, Արցախում ամեն հայ զոհի համար թշնամին պատժվելու է առնվազն եռակի ավելի։ Տեղեկատվությունը չի հաստատվում պաշտոնապես»,- գրել է նա։

Քաղաքականություն