Քանաքեռում կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել նաև Արտուշ Սիմոնյանի որդին
ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդին Քանաքեռում տեղի ունեցած կրակոցների հեռևանքով հրազենային վիրավորում է ստացել՝ որովային շրջանում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 02.40-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը, նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը։
Եւս 4 անձ հրազենային վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։
Ոստիկանությունը հայտնել է, որ ժեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակր, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանության մեջ կասկածվողներից մեկը հենց Արտուշ Սիմոնյանի որդիներից մեկն է ։ ՀՀ ՔԿ-ից Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։ ՔԿ-ից հաստատեցին, որ դեպքը տեղի է ունեցել Սիմոնյանի տանը, ինչպես նաև հայտնեցին, որ որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նաև Արտուշ Սիմոնյանի որդին։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել. նախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:Նա ն...
«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին իր իսկ տանն սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով. մանրամասներ
Այս գիշեր Երեւանում տեղի ունեցած 4 անձի սպանության ժամանակ կրկին հանցագործության գործիքը դարձել է Արցախի նախագահ Արայիկ...
Քանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են. մանրամասներ
Քանաքեռում երեկ տեղի ունեցած «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Տյուշի և ևս երկու անձի սպանության...
Փողոցում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ո...