Հասարակություն

Նիկոլը չի ամաչում. այսքան ոստիկան Սյունիքի մայրուղու վրա լիներ, ոչ ոք չէր համարձակվի մաքսակետ կառուցել. Գեղամ Մանուկյան

Նիկոլը չի ամաչում. այսքան ոստիկան Սյունիքի մայրուղու վրա լիներ, ոչ ոք չէր համարձակվի մաքսակետ կառուցել. Գեղամ Մանուկյան

Երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմը  մաքսակետեր է տեղադրելու: Այս առիթով կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիան շարունակվում է, մեծանում է թե քաղաքացիների, թե կառավարության շենքը հսկող ոստիկանության աշխատակիցների թիվը։

 

«Իրենց անվտանգության համար հարյուրավոր ոստիկաններ են բերել այստեղ: Եթե այսքան ոստիկան Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ, որեւէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել»,- մեկնարկած ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

«Երեկվանից արդեն այս կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ կամ դավաճանական համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարեւորագույն մայրուղիներից մեկի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն: Իրենք դրանից չեն ամաչում, Նիկոլը չի ամաչում», - ասաց Մանուկյանը։

«Անվտանգության խորհրդի իբր թե քարտուղարը երեկ հպարտանում էր, որ 15 տարվա մեջ ամենալավ ճանապարհն էր սարքել Սյունիքում շրջանցող: Հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանությունները միայն կարող են դա անել»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250