ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի են ՌԴ-ում երեխայի հետ զբոսնող տղամարդուն ծեծի ենթարկվողների տվյալները
Նոր Մոսկվայի Նովիե Վատուտինկի թաղամասի բնակելի շենքի բակում երեխայի հետ զբոսնող տղամարդու վրա հարձակմանը մասնակցել է չորս մարդ։
Այս մասին հայտնել են ՆԳՆ-ի մայրաքաղաքային վարչությունից:
Ինչպես նշել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինը, ոստիկանությանը մեկ օրից էլ քիչ ժամանակ է պահանջվել ծեծկռտուքի երեք մասնակիցների ինքնությունը պարզելու համար։ Նրանք բոլորը ձերբակալված են։ «Իսկ չորրորդ անձի մասին նույնպես տեղեկություն ունենք, նրա տվյալները նույնպես գիտենք»,- ասաց նա։
Գերատեսչությունում հավելել են, որ կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք մայրաքաղաք են ժամանել Օրենբուրգից։ Հաղորդվում է, որ բերման են ենթարկվել 2000, 2002 և 2003 թվականներին ծնված երիտասարդներ, իսկ չորրորդի գտնվելու վայրը պարզվում է։
Տուժած տղամարդու խոսքով՝ հարձակվողներից մեկը հարվածել է իր որդու այտին, իսկ մյուսի ձեռքին եղել է դանակի նմանվող առարկա։
«Ես մի կերպ փրկեցի ինձ և երեխային։ Ինչքան հնարավոր է արագ, երեխային իջեցրի վզիցս և կանգնեցի նրա դիմաց։ Պարզապես առանց խոսակցությունների, սկսեցին ծեծել ինձ»,- ասաց տղայի հայրը։
Տղամարդու ընկերը, որը ծեծկռտուքը սկսվելուց հետո անցորդներից օգնություն է խնդրել, իրավապահներին հայտնել է, որ իր ընկերոջ վրա հարձակում են գործել հինգ-վեց մարդ: