ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոցցանցերի թուրքական հատվածում Էրդողանի «մահվան» մասին գրառումների ալիք է սկսվել. իրավապահները հետաքննություն են սկսել

Սոցցանցերի թուրքական հատվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին #olmus (մահացել է) հեշթեգով գրառումների ալիք է սկսվել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ոստիկանությունն այժմ հետաքննություն է սկսել 30 անձի նկատմամբ, ովքեր մեղադրվում են ապատեղեկատվություն տարածելու մեջ։

 

Էրդողանի կողմնակիցները պատասխանել են գրառումներով և տեսանյութերով, որոնցում երևում է, որ թուրք առաջնորդը դեռևս առողջ է։

Նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում հրապարակել է տեսանյութ, որում Էրդողանը քայլում է առանց օգնության:

«Վստահիր ընկերոջդ, վախեցիր թշնամուց»,- գրել է Ալթունը տեսանյութին կից։

Լրատվամիջոցը նկատում է, որ ճիշտ է, տեսանյությում թուրք նախագահի քայլվածքը չի կարելի անվանել զվարթ ու եռանդուն։

Թուրքիայում անընդհատ լուրեր են պտտվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական խնդիրների մասին։ Նախագահի առողջական վիճակի մասին գրեթե ոչ մի պաշտոնական տեղեկատվություն հանրությանը չի տրվում։

 

 

Քաղաքականություն