Տղերք, դուք հո՞ վերջնականապես չեք ցնդել, սա Հայրենիք է, ոչ թե «Դարչոյի դուքյանը». Արման Աբովյան

Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպես կարելի է հանգիստ և առանց որևէ կաշկանդվելու խոսել Հայսատանի կամ Արցախի տարածքների մասին, այնպես ինչպես կխոսեն, օրինակ` իրենց «սեփական հայաթի» մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Այո, խոսքը հենց այն տարատեսակ և զանազան պաշտոնյաների մասին է, որոնք այս կամ այն ակնարկներով խոսում են դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, կարծես այդ պռոցեսները պետք է տեղի ունենան ինչ-որ հեռավոր աֆրիկյան պետությունում։

Մեկը լուրջ դեմքով զավեշտական միտք է դուրս տալիս, թե բա Գորիս-Կապան ճանապարհը անվտանգ է, քանզի ինքը անցել է այդ ճանապարհով ու ոչ մի խոսք չկա, որ այդ տարածքները Հայասատնի ինքիշխան տարածքներն են, որոնք օկուպացված են ադրբեջանցիների կողմից և որտեղ պարբերաբար հայերին, իսկ ավելի կորկրետ` հենց իրենց ընտրողներին թուրքալեզու անասունները ստորացնում և նսեմացնում են։ Կամ մի այլ ապազգային հիմարություն, թե բա ոչինչ, որ դեմարկացիայի արդյունքում կլինեն «ցավոտ» զիջումներ, зато հետո մենք ազգովի կապրենք խաղաղ, չաղ ու բախտավոր։

Տղերք, դուք հո՞ չեք վերջնականապես ցնդել, էս ի՞նչ եք խոսում։

Սա Հայրենիք է, ոչ թե «Դարչոյի դուքյանը», ախր վաղ թե ուշ Ձեզ և Մեզ բոլորիս հարցնելու են ,այդ ո՞նց ստացվեց, որ ինչ կա-չկա տանուլ տվեցիք ։
Ախր ո՞նց...

Քաղաքականություն