«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հերթական անգամ խուսափելով հարցերին հստակ պատասխանելուց, մոլորեցնելով հասարակությանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձ արեց տպավորություն ձեւավորել, թե «Հայաստան» դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումների ու զրույցների:
«Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դրած, Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած, թշնամիներին՝ կառուցողական, իսկ սեփական հայրենակիցներին՝ շինծու գործերով կալանավորումների հրահանգներ տված, սևերի ու սպիտակների բաժանած անձնավորության հետ չի կարող լինել որեւէ փակ քննարկում՝ որեւէ ֆորմատով:
Ի վերջո, ցանկանան, թե՝ ոչ, պետք է հաշվետու լինեն հանրության առջև: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մենք մեկ սանտիմետր անգամ չենք հրաժարվել այս ազգակործան իշխանություններին հեռացնելու մեր նպատակից եւ միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ»,- ասվում է տարածված հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
«Գետնին փռված գորգին ՀՀ գերբն է». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի Մոխրոտիկը, կամ՝ ինչպես անգլերենի դասատուից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալ։...
Սահմանային իրավիճակը խառն է. Սասուն Միքայելյանի կոչը
Սահմանային իրավիճակը խառն է, պարզ է՝ ոչ բարվոք է, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
«Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ պատգամավորը՝ վարչապետին
«Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք աղետալի հետևանքներով․ Դուք էլ մինչև պատերազմը հայտարարում էիք, որ առանց Արցախի չկա Հա...