Հասարակություն
Wizz Air բյուջետային ավիաընկերությունը Հայաստան-Լիտվա թռիչքներ կկատարի սկսած դեկտեմբերից
Լիտվայի և Հայաստանի մայրաքաղաքները ձմռան առաջին ամսվանից կկապվեն ուղիղ ուղևորատար ավիահաղորդակցությամբ։ Տեղեկությունն այսօր հայտնվել է Լիտվայի տրանսպորտի նախարարության կայքում։
«Վիլնյուսի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը, որը կբացվի դեկտեմբերի կեսերին, կծառայի մեր երկրների միջև առավել ակտիվ համագործակցությանը, հումանիտար կապերի ամրապնդմանը, գործարարության և զբոսաշրջության ոլորտներում շփումներին»,-ասված է գերատեսչության ղեկավար Մարյուս Սկուոդիսի հայտարարության մեջ:
Նախարարը պարզաբանել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև շաբաթական երկու անգամ` չորեքշաբթի և կիրակի օրերին, թռիչքներ կիրականացնի Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանում 12 տարեկանից երեխաները կարող են պատվաստվել. նախարարություն
ՊՆ-ն՝ զորամասերում սուր շնչառական հիվանդությունների սրացմն և բանակում պատվաստման գործընթացի մասին
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0