
ԵՊԲՀ միայն ուսումնական հատվածին կտրամադրվի արձակուրդ․ Արմեն Մուրադյան

Հաշվի առնելով Covid-19 համավարակի տարածմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակը` հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ ԵՊԲՀ միայն ուսումնական հատվածին կտրամադրվի արձակուրդ: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Տեղեկացնեմ որ ուսումնական հետագա պրոցեսի կազմակերպման ձևաչափի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի 29.10.2021 թվականին` ԵՊԲՀ պաշտոնական կայքի և ՖԲ-յան էջի միջոցով: Հավելեմ,որ բուհի վարչական անձնակազմը և կլինիկական հատվածը շարունակելու են իրենց գործունեության բնականոն ընթացքը»: