Հասարակություն

Լրատվամիջոցների տեսակետը չեն լսում, ասում են՝ մենք օրենքը կընդունենք, դուք էլ խելոք աշխատեք. Վարդանյան

Լրատվամիջոցների տեսակետը չեն լսում, ասում են՝ մենք օրենքը կընդունենք, դուք էլ խելոք աշխատեք. Վարդանյան

Ամենաանընդունելի քաղաքականությունը, որ այս իշխանություները որդեգրել են, դա շահառուների հետ չքննարկելն է այն նախագծերը, որոնք վերաբերում են Զանգվածային լրատվամիջոցներին: Ընդունում են ԶԼՄ-ների մասին օրենք, բայց լրատվամիջոցների տեսակետը չեն լսում, ասում են՝ մենք օրենքը կընդունենք, դուք էլ խելոք աշխատեք այն կարգավորումներով, որոնք մենք նախատեսել ենք: Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնած՝ ԶԼՄ–ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

 Պատգամավորի դիտարկմամբ՝ նախագծով փորձ է արվում «անանուն աղբյուր հասկացությունը ծածկել».

«Չնույնականացվող աղբյուր հասկացության տակ ընդգրկվում է համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի օգտահաշիվը, որի պարագայում անհրաժեշտ է նույնականացման տվյալներ, ընդհուպ՝ անուն ազգանուն, բնակության վայրը և այլն, եթե նույնականացման թվյալները բացակայում են կամ թերի են, ապա այս դեպքում այն չնույնականացվող աղբյուրն է համարվելու, և լրատվամիջոցը, որը հղում կանի չնույնականացվող աղբյուրին, որևէ կերպ չի ազատվելու պատասխանատվությունից»,-ասաց Էլինար Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ նախագծով նախատեսվում են նաև լրատվամիջոցների հավատարմագրման կարգի հետ կապված մի շարք փոփոխություններ.

«Ֆինանսական հաշվետվության հետ կապված կարգավորում են նախատեսում: Ինձ համար սա մի փոքր անհասկանալի էր , այսպես թե այնպես, լրատվամիջոցները ֆինանսական հաշվետվություն ներկայացնում էին, լրացուցիչ հոդվածով լրատվամիջոցների ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու պարտականությանը ծանրաբեռնելու բուն նպատակը չգիտեմ՝ որն է»,-ասաց Էլինար Վարդանյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250