Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված․ Սեյրան Օհանյան
Չնչին հաջողությունները, որ վերջին պատերազմում տեղի են ունեցել, տեղի են ունեցել մեր քաջարի հրամատարների եւ նրանց ենթակա զինվորների քաջագործությունների շնորհիվ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նկատեց, որ միշտ էլ հայերն իրենց ողջ պատմության ընթացքում բախվել է խնդիրների, որոնք ուղղված են եղել մեր ժողովրդի դեմ. «Այսպիսի իրավիճակներից մենք միշտ դուրս ենք եկել միասնականության, մեր հերոս զավակների, քաջարի զինվորականների նվիրումի շնորհիվ:
Որքան էլ որ գրանցել ենք պարտություն, այնուամենայնիվ 283 կմ սահմանագծի երկայնքով, որը Արցախի շուրջն էր, շուրջ 265 կմ տարածքում մենք կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել, տեղում մեր զինվորականների հմուտ հնարքների շնորհիվ: Իսկ որտեղ հակառակորդի կողմից եղել է մխրճում, հատկապես Արցախի հարավային հատվածում, հրամատարաները զինվորականները իրենց անձնազոհությամբ կարողացել են պահպանել հայ ժողովրդի արժանապատվությունը»:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ այսօր չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ՀՀ շուրջ, անվտանգության միջավայրը փխրուն է, արտաքին ու ներքին սպառնալիքները շատ են. «Բայց դրանց կանխարգելման ուղղությամբ մեր հնարավորություններն այնքան էլ բարձր չեն, մանավանդ, որ մենք գտնվում ենք մի այնպիսի հոգեբանական իրավիճակում, երբ դեռեւս մեկ տարի չի անցել, չեն ամոքվել այն վերքերը, որոնք ամբողջ հայ ազգն ունի»,-ընդգծեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ալիևի հայտարարությունը՝ Կովսականը գրավելու և Լաչինի միջանցք մտնելու մասին
«Ուղիղ մեկ տարի առաջ մեր բանակը ադրբեջանական դրոշը բարձրացրեց Զանգելանում (Կովսական): Զանգելանի ազատագրումից հետո, մեզ հ...
Էրդողանն իր ելույթում թիրախավորել է Հայաստանն ու հայությանը
Այսօր՝ հոկտեմբերի 22–ին, Ստամբուլում մեկնարկել է Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումը՝ «Արմատներ գցած անցյալ, ուժեղ ապագա» կ...