ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներկայությունը Ռուսաստանի և Բելառուսի պետական սահմանների մոտ․ Շոյգու
Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդում է իր ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների անմիջական հարեւանությամբ, ռազմաքաղաքական իրադրությունը բարդ է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի բլոկի առաջավոր ներկայությունը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների մոտ, կատարելագործվում է նրա ռազմական ենթակառուցվածքը, ստեղծվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների պաշարներ, մշակվում են զորքերի տեղափոխման միջոցառումներ»,- ասել է Շոյգուն Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում:
Նրա խոսքով ՝ Լեհաստան և մերձբալթյան պետություններ են տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի զրահատանկային բրիգադը և չորս բազմազգ գումարտակային մարտավարական խմբեր:
«Ձևավորվել են դաշինքի կոալիցիոն դիվիզիաների շտաբներ Ռումինիայում, Լեհաստանում և Լատվիայում»,- ասել է Շոյգուն։
Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի առաջնային գործողության ուժերի թվաքանակը գրեթե կրկնակի աճել է՝ 25 հազարից հասնելով 40 հազարի:
«Ռումինիայում և Լեհաստանում Վաշինգտոնը տեղակայում է «Իջիս Էշոր» հակահրթիռային համալիրները։ Ընդ որում, դրանց արձակման կայանքների ունիվերսալությունը թույլ է տալիս հակահրթիռային պաշտպանության հետ մեկտեղ կիրառել «Տոմախոկ» թևավոր հրթիռներ և հեռանկարային հարվածային միջոցներ, որոնք մշակվում են Պենտագոնի կողմից»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:
«30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանակից շրջաններում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հետախուզական և մարտավարական ավիացիայի թռիչքների թիվը»,- ասել է Շոյգուն։
Չնայած պանդեմիային՝ նախարարը կարևորել է Բելառուսի գործընկերների հետ առկա ձևաչափով հանդիպումը՝ ռազմաքաղաքական բարդ իրադրության պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ալիևի հայտարարությունը՝ Կովսականը գրավելու և Լաչինի միջանցք մտնելու մասին
«Ուղիղ մեկ տարի առաջ մեր բանակը ադրբեջանական դրոշը բարձրացրեց Զանգելանում (Կովսական): Զանգելանի ազատագրումից հետո, մեզ հ...
Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված․ Սեյրան Օհանյան
Չնչին հաջողությունները, որ վերջին պատերազմում տեղի են ունեցել, տեղի են ունեցել մեր քաջարի հրամատարների եւ նրանց ենթակա զ...
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական արկածախնդրությունից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ ցանկացած սխալ քայլի կամ...