Դավիթաշենում գործող «Գեյմզոն» խաղասրահի դիմաց հնչել են կրակոցներ.

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն  4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել: Մինչ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն  4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի  ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր: Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաև խաղասրահի մուտքի դռան, դռան ապակու, սրահում տեղադրված պաղպաղակի սարքի և բազալտե աստիճանի վրա: Տաք հետքերով պարզել են, որ կրակոցները արձակել  է Դավիթաշեն  2-րդ թաղամասի բնակիչ,  43-ամյա Սուրեն Գրիգորյանը: Կրակոցների  արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ  Ս. Գրիգորյանը տաք հետքերով հայտնաբերվել  ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Այս մասին հայտնում է shamshyan. com-ը: 

Քաղաքականություն

Պատահարներ