Հասարակություն
Խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ից խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, կառավարությունը խորհրդարան է ուղարկել եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը նախ կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստերում։ Համաձայն ներկայացված գրաֆիկի, առաջին քննարկմանը ներկա կգտնվի և բյուջեն կներկայացնի Նիկոլ Փաշինյանը։
2022թ. պետբյուջեի նախագծով գալիք տարի պետության ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 4 միլիարդ 483 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը 2021թ. պետբյուջեից ավելի է 338 միլիարդ դրամով։ Այդքանով հանդերձ, գալիք տարի կառավարությունը ծրագրում է ստանալ 1 տրիլիոն 946 միլիարդ դրամի եկամուտ»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները
Ադրբեջանի ԶՈւ-ն խոշոր տրամաչափի գնդացիրից գնդակոծել է հայկական դիրքերը Մարտունիի մոտակայքում. WarGonzo
Քարտեզում երևում է ռազմական գործողությունների վայրը
Ես չգիտեմ դուք ինչ եք ծխում, բայց նպատակին ծառայում է. քաղաքացիները ծաղրում են ԱՆ-ին
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0