
ՈՒշագրավ բացահայտում. ո՞վ էր լեգենդար Beatles խմբի փլուզման մեղավորը

«Ես այն մարդը չեմ, ով հրահրել է պառակտումը: Օ, ո՛չ, ո՛չ, ո՛չ: Ջոնը մի օր մտավ սենյակ և ասաց՝ ես լքում եմ «Բիթլզ»-ը: Դա պառակտման հրահրո՞ւմ է, թե՞ ոչ »,-ասել է ՄաքՔարթնին, որն ուշագրավ բացահայտում է արել:
Ռոքի պատմությունը Փոլ ՄաքՔարթնիին ներկայացրել է որպես ավելի քան 50 տարի առաջ լեգենդար Beatles խմբի փլուզման մեղավորը, սակայն երաժիշտն այժմ խոստովանել է, որ մեղավորն ինքը չէր: The Guardian-ը գրում է, խմբի փլուզումից հետո Փոլ ՄաքՔարթնին, Ջոն Լենոնը, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը գնացին իրենց առանձին ճանապարհներով, մինչդեռ մեղքի մեծ մասն իր վրա վերցրեց հենց ՄաքՔարթնին:
Նա ընդգծել է, որ դա «իր կյանքի ամենադժվար ժամանակաշրջանն էր»: ՄաքՔարթնին, որը հաջորդ տարի կնշի 80-ամյակը, բացահայտել է, որ ցանկանում էր, որ խումբը շարունակի գործունեությունը, հատկապես որ ընդամենը ութ տարի միասին լինելուց հետո նրանք դեռ «բավականին լավ գործեր էին ստեղծում»: «Սա իմ խումբն էր, սա իմ աշխատանքն էր, սա իմ կյանքն էր, ուստի ցանկանում էի, որ այն շարունակվի»,-ասել է երաժիշտը:
Եթե Լենոնը չհեռանար, խմբի երաժշտական ճանապարհորդությունը կարող էր շատ ավելի երկար լինել, համաձայն է ՄաքՔարթնին:
Նա պատմել է է, որ Լենոնը հեռանալու իր որոշումը նկարագրել է որպես «բավականին հուզիչ» և «ավելի շուտ ամուսնալուծության նման»: