Ի՞նչ ծրագրեր ունի «Հայաստան» դաշինքը․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Պատերազմի տարելիցի կապակցությամբ «Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում նախատեսել է թեմատիկ երեք ֆորում անցկացնել։
Մեր տեղեկություններով, առաջին ֆորումը նվիրված է լինելու «Պատերազմի պատճառներին», երկրորդը` «Արտաքին մեկուսացում, աշխարհաքաղաքական նոր միջավայր, մարտահրավերներ, միջազգային կառույցներ», իսկ երրորդը՝ «Քննիչ հանձնաժողովի անհրաժեշտություն, հետպատերազմյան ապաքինում․ սոցիալական, անվտանգային, հոգեբարոյական խնդիրներ» թեմաներին, որոնց հրավիրվելու են տարբեր փորձագետներ: Նախատեսվում է ուղիղ հեռարձակում կազմակերպել քննարկումներից: Իսկ ԱԺ-ում մտադիր են կազմակերպել «Տեղահանվածների խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Թե այս միջոցառումները կոնկրետ որ օրերին կկայանան, դաշինքից չասացին: Ըստ ամենայնի՝ մտահոգություն ունեն, որ իշխանությունները կխափանեն իրենց միջոցառումները։ Իսկ նոյեմբերի 11-ին «Հայաստան» դաշինքը նախատեսել է հանրահավաք կամ «այլ մասշտաբային» միջոցառում իրականացնել։ Այս ծրագրերը նախնական են, և հնարավոր է, որ դեռ փոփոխություններ կրեն»:
Մանրամասները՝ թերթի համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...