Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից աստիճանաբար կնվազի

Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում և Արցախում անձրև կգա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ գերատեսչության հրապարակած աղյուսակի` այսօր տեղումներ են սպասվում Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Սյունիքում և Արցախում։

Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021

 

«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղումներ չեն գրանցվի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +22-ից +24-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +11-ից +13։

Քաղաքականություն