
Սաակաշվիլիի միակ խնդիրն ու նպատակը անկարգություններն են ու քաոսը Վրաստանում․ Ղարիբաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվելու է այն պահին, երբ ոտք դնի Վրաստանի տարածք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, տարածքին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ: Եվ յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի այս գործընթացին, նույնպես կպատժվի օրենքի շրջանակներում ամենախիստ ձևով», - ասել է վարչապետը:
«Սաակաշվիլիի նպատակը իշխանությունը վերադարձնելն է, սակայն նա հիշեցրել է, որ փողոցում 2003 թվականը չէ, երբ նախկին նախագահը իր համախոհների հետ միասին «վարդերի հեղափոխություն» կազմակերպեց Վրաստանում և այդպիսով եկավ իշխանության»:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Սաակաշվիլիի միակ խնդիրն ու նպատակը անկարգություններն են, ապակայունացումն ու քաոսը Վրաստանում։
« Նրա միակ ցանկությունն է վերականգնել իշխանությունը, սա անհասանելի երազանք է Սաակաշվիլիի և նրա թիմի համար: Այսօր պետությունն ուժեղ է, Միխոն ու իր բանդան թող չմտածեն, որ սա 2003 թ.-ն է: Բոլորը խստորեն պատասխան են տալու ցանկացած սադրանքի համար, իհարկե, օրենքի շրջանակներում », - եզրափակել է նա: