Դուք սխալ պատկերացում ունեք ՀՀ վարչապետի «ատամնաշարի» մասին․ Անդրանիկ Քոչարյան

Դուք սխալ պատկերացում ունեք ՀՀ վարչապետի «ատամնաշարի» մասին։ Pastinfo-ի փոխանցմամաբ լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ փորձագետների խոսքով Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում «անատամ ելույթ» ունեցավ։

Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու՞ վարչապետն իր ելույթում Թուրքիային չանդրադարձավ և չդատապարտեց՝ հաշվի առնելով նրա ակտիվ մասնակցությունը 44-օրյա պատերազմում։

Անդրանիկ Քոչարյանը հարցին չպատասխանեց, և ասաց, որ ինքը Թուրքիային կանդրադառնա առանձին։

Հարցին, թե ինչու ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից չասաց, որ Շուշին ու Հադրութը գրավված են, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ առիթ կունենան Հայաստանի ղեկավարին այդ հարցը տալ։

Քաղաքականություն