Ադրբեջանական կողմի պահանջով Արցախում նկարահանված հայկական ֆիլմը հեռացվել է փառատոնից

Հերթական հայկական ֆիլմն արտասահմանյան փառատոնում խտրականության է ենթարկվում։ ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC» վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակներում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը (համատեղ արտադրություն՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա/Hayk Documentary Film Studio եւ Margins Media Production Company)։ Այս մասին գրում է hraparak.am-ը։ 

 

Ֆիլմը պատմում է հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին, նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։

Սեպտեմբերի 25-ին, սակայն, այն հանվեց փառատոնի ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով, իսկ փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։

 

Քաղաքականություն