
Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից պետք է ասե՞ր, որ Շուշին ու Հադրութն օկուպացված են. Գագիկ Մելքոնյան

Պետք է ուժեղացնենք բանակը, բայց այսպես բացեիբաց չասենք՝ ինչ ձեռքբերեցինք, ինչ արեցինք։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Մենք պիտի թողնենք բանակը, քանի որ ինքը գաղտնի է ամեն ինչը, պետք է կարողանանք սպասել մինչև վերջնական ավարտը»,- ասաց պատգամավորը։
Լրագրողի հարցին՝ արդյոք պետք է համակերպվել ստեղծված իրողության հետ, թե պետք է հետ բերենք կորցրածը. Մելքոնյանը պատասխանեց. «Այ դրան համաձայն եմ, որ պետք է հետ բերենք։ Ոչ թե հիմիկվանից գոռանք՝ հետ բերենք, հետ բերենք, այլ սուսուփուս պետք է, ոնց որ իրենք 94 թվականին պարտվեցին և անցավ 25 տարի իրենք հետ վերցրեցին։ Իհարկե մենք մեր տարածքները կորցրել ենք՝ պիտի հետ բերենք, դրա համար մեզ համբերություն է պետք ու համախմբվել»։
Հարցին, թե մենք աշխարհին ասո՞ւմ ենք, որ թշնամին այդ տարածքներն օկուպացրել է, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ասում ենք»:
Դիտարկմանը, որ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը չասաց, որ գոնե Հադրութն ու Շուշին գրավված են, նա արձագանքեց. «Այսինքն դու մտածում ես, որ պետք է ասե՞ր: Այդ ամենը չպետք է ասել, պետք է սուսուփուս քո գործն անես: Էսօր չգնացինք ու Շուշին գրավեցինք: Պետք է կարողանանք զինվել, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, այդ ժամանակ հետագայի խնդիր է, թե ինչ կարող ենք անել»: