Դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու և պետք է տանել. Մարուքյան

1915թ-ին Ցեղասպանություն է եղել, 1918թ-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել։ Հետևաբար պետք չէ այս երկուսը խառնել իրար։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը, փոխանցում է Tert.am-ը։ 

Նա նշեց, որ հարևանների հետ խոսելը մի բան է, երկրի անվտանգությունը ապահովելը մեկ այլ բան։

«Դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու և պետք է տանել։ Մեր ունեցած բոլոր հարթակներով մենք շարունակում ենք ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է թույլ տվել Հայաստանի և Արցախի դեմ, և եթե լավ կազմակերպված ու հետևողական լինենք, կարող ենք պատասխանատվության հարցը բարձրացնել միջազգային, քրեական ատյաններում»,-ասաց նա։

Խոսելով քննիչ հանձնաժողով ստեղծելու և դրան արտախորհրդարանական ուժերին ներգրավելու մասին, Մարուքյանը նշեց, որ տեղյակ չէ ինչ ֆորմատի մասին է խոսքը և պատրաստ չէ մտնել ինչ-որ իմիտացիոն գործընթացի մեջ:

Քաղաքականություն