Եղանակը Հայաստանում և Արցախում. առաջիկա 4 օրվա կանխատեսում

Հայաստանի Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: 

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով: 

Երևան քաղաքում՝ 

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև: 

 

Արցախում Հանրապետության տարածքում՝  

 

Այսօրվանից սկսած մինչև սեպտեմբերի 28-ն առանց տեղումների եղանակ է կանխատեսվում, սակայն սեպտեմբերի 29-30-ին անձրև է տեղալու:  Օդի ջերմաստիճանը մոտակա 4 օրերին, ցերեկային ժամերին, կպահպանվի +20+23-ի միջակայքում, գիշերը՝ մինչև +12 աստիճան տաքություն:  



 

Քաղաքականություն