Pfizer-ը ե՞րբ կլինի Հայաստանում. պատասխանում է նախարարը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կոնկրետ ժամկետ չնշեց, թե երբ Հայաստանում առկա կլինի Pfizer-ը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարն ասաց, որ պատվաստանյութերի մատակարարման ժամկետների մասով անընդհատ հետաձգումներ են լինում, հետևաբար չի կարող կոնկրետս ժամկետ նշել:

Հարցին՝ նախարարությունում քննարկումներ եղե՞լ են, որ թեստավորումներն անվճար դարձնեն, Անահիտ Ավանեսյանն ասաց՝ պետք է առաջնորդվենք, թե հանրային ռեսուրսն ինչի վրա պետք է օգտագործենք:

«Եթե այս պահին դեռ ունենք շատ կարևոր առողջական խնդիրների մասով քաղաքացիների ոչ ամբողջական պետպատվերի շրջանակ, ապա ո՞րն է իմաստը, որ պետությունն իր ֆինանսական միջոցներն ուղղի անընդհատ թեստավորման ցանկությանը: Պետությունը, իր վրա վերցնելով պատվաստման ամբողջական ֆինանսական բեռը, այլևս անհարկի է համարում թեստավորումների անընդհատ իրականացնելու մասը»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:

Քաղաքականություն