Հասարակություն

Դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը Քասախի բնակիչներին վերադարձրեց․ ԱԺ փոխնախագահ

Դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը Քասախի բնակիչներին վերադարձրեց․ ԱԺ փոխնախագահ

Այո, ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի և քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով խաղաղության դարաշրջան բացելու և Քասախի երկու բնակիչների հետ վերջերս Որոտանի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին։ 

«Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաև փոքրիկ դրական քայլերին: Հենց թեկուզ ձեր նշած միջադեպը: Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին: Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել: Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով»,- ասել է Ռուբինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250