
ՀՀ վարչապետի և Կառավարության պաշտոնական կայքէջերը մի քանի ժամ է, ինչ անհասանելի են

ՀՀ վարչապետի՝ https://www.primeminister.am, և ՀՀ Կառավարության՝ https://gov.am, պաշտոնական կայքէջերը մի քանի ժամ է, ինչ անհասանելի են։
Ըստ 24news-ի հրապարակման հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք-ադրբեջանական հաքերային խմբերը ակտիվանում են պատերազմական օրերին, Հայաստանի պետական տոների օրերին, սգո օրերին՝ մասնավորապես Ապրիլի 24-ին, չի բացառվում, որ կայքերի աշխատանքը խափանվել է հաքերային հարձակումների հետևանքով։