Հասարակություն

Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա, սա լուրջ գործնական քայլ է․ Դմիտրի Վոլվաչ

Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա, սա լուրջ գործնական քայլ է․ Դմիտրի Վոլվաչ

«Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6,5 անգամ»,- «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով միջոցառման շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

Դմիտրի Վոլվաչը  հայտնել է, որ մինչև 2022 թվականի կեսը Վերին Լարսում կավարտվի վերակառուցումը` մարդատար ավտոմեքենաների, իսկ 2022 թվականի վերջին՝  բեռնափոխադրումների համար։

«Թողունակությունը Վերին Լարսում 6,5 անգամ կավելանա։ Օրական մինչև 2650 բեռնատար մեքենայի անցնելու հնարավորությունը կընդլայնվի՝  հասնելով օրական մինչև 3 000 մեքենայի»,-ասել է նա։   

ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը սա լուրջ գործնական քայլ է համարել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ  շրջանակում համագործակցության, ապրանքաշրջանառության աճի  համար:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250