Հայաստանում իշխանական ուժը խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից. Արամ Վարդևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ էր, որ «ոչ մի քննադատություն» Թուրքիային իշխանական մեխանիզմը տրամաբանություն ուներ: Տրամաբանության հիմքը վերջնական դրվեց օրեր առաջ, կրկին գաղտնի ձևով Բաթումիում, իսկ գաղտնազերծվեց` այսօր: Գաղտնազերծողը 44-օր բայրաքթարներով, վարձկաններով մեր դեմ պատերազմող, միջազգային հանցագործ էրդողանն էր: Ֆիքսենք՝ ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը..: Պարզվում է Հայաստանում իշխանական ուժը, որը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի շահերը` բառացի խնդրում է հանդիպում միջազգային հանցագործից, դրա դիմաց էլ ստանում նախապայմաններ: Հայաստանի գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, մեր տարածքից առևանգված հայրենակիցներով, երկրի անվտանգությունը վերականգնելով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից: Վստահ եմ՝ այս ամենի ժամանակագրությունը ևս պատահական չէր...»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...