Ծառուկյանը՝ կառավարության հրաժարականին հասնելու պրոցեսների մասին
Ասել եմ, որ մինչեւ վերջ գնալու եմ, մինչեւ վերջ գնացել եմ. ես մինչեւ վերջին պահն էլ իմ տեսակետը, իմ պատկերացումը, ծրագիրը ներկայացրել եմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրություններից հետո ինքը հայտարարել էր, որ մինչեւ վերջ գնալու է եւ պահանջելու կառավարության 100 տոկոս հրաժարականը:
Հարցին, թե հիմա շարունակո՞ւմ է պահանջել կառավարության հրաժարականը, ԲՀԿ առաջնորդը հստակ պատասխան չտվեց. «Հիմա այնպիսի ընդդիմություն կա, ավելի արմատական ընդդիմություն են, որ իրենք էդ գործը մեզնից էլ ինչ կախված է, մենք պատրաստ ենք ասելու, ներկայացնելու: Բայց ասում էին՝ էն ընդդիմությունը, որ մենք ենք, իրենք ավելի ուժեղ ընդդիմություն են լինելու»:
Պատասխանելով հարցին, թե եթե նման պրոցեսներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա արդյոք քաղաքական ուժերից մեկին, Ծառուկյանն արձագանքեց. «ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա: ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է, կառուցողական, ոչ թե այսօր ինչ-որ... այսօր մենք էս երկրում ենք ապրում: Այսօր ցանկացած մարդ պետք է կարողանա իր հնարավորություններն օգտագործի ի օգուտ իր երկրի, ժողովրդի: Ոչ թե մի վատ բան լինի, ուրախանաս: Այս երկրում ապրողը ուրախանում է տնտնեսության հզորացմամբ, պետության հզորացմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Եթե դու մյուս անգամ էլ հորս անունը տաս, կտեսնես, թե ինչ կլինի քո հետ․ Քադիրովը սպառնացել է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սպառնացել է «բոցավառ կրակների մեջ վառել» չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զաքաեւի...