
2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը․ Ալեն Սիմոնյան

Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է:
ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ չնայած ժողովրդավարության ընդհանրությանը՝ չկա ժողովրդավարության մեկ մոդել։ Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ ժողովրդավարություն հասկացությունը հիմնականում դասագրքերում էր:
Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամք»-ի բացակայությունից:
2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ»,-գրել է նա: