Իրանական լրատվական դաշտում լուրջ դժգոհության ալիք է հասունացել՝ Հայաստանում ադրբեջանական անցակետի շուրջ

Իրանական լրատվամիջոցները կոչ են անում իշխանություններին բարձրացնել ադրբեջանցի փոխադրողների համար տարանցիկ հարկը:

Իրանական Javan թերթը հրապարակել է «Բաքվի ոճրագործությունը՝ Իրանից Կովկաս տանող ճանապարհին» հոդվածը, որտեղ նշված է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի մասին։

 

Հոդվածում ընդգծվում է, որ Հայաստանը կորցրել է Ադրբեջանի վրա ճնշման բոլոր լծակները և չի փորձում ստեղծել նորերը: Ադրբեջանը, ընդհակառակը, ելնելով խորհրդային հին քարտեզներից, հարձակվեց Հայաստանի տարածքի վրա և, ի լրումն ճնշման նախկին լծակների, վերահսկողություն սահմանեց Հայաստան-Իրան ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածի վրա: «Իր լրջությունը և ազդեցության ուժը ցույց տալու համար նա երկու օրով սահմանափակեց ցամաքային ճանապարհը Հայաստանի և Իրանի միջև»,- ասվում է հոդվածում:

 

Նշվում է, որ ադրբեջանական անցակետի տեղադրման կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես հայտարարել են, որ «խնդիրներ չկան, անցակետերը ստեղծվել են ադրբեջանական տարածքում»: Հոդվածագիրն ընդգծում է՝ ՀՀ կառավարությունը հատուկ քայլեր չի ձեռնարկում խնդիրը վերացնելու ուղղությամբ, մյուս կողմից ՝ Իրանի ԱԳՆ -ի կողմից նույնպես հատուկ գործողություններ չկան:

 

Նյութում սվում է, որ Բաքվի գործողությունների նպատակներից մեկն է Իրանի` Հայաստանի տարածքը տարանցիկ օգտագործելու և Ադրբեջանի տարածքից կախվածության մեջ դնելու մերժումը: Եթե ​​Իրանը ճիշտ չօգտվի Նախիջեւան-Բիլեսուվար ճանապարհից և չբարձրացնի ճանապարհային հարկը, ապա Ադրբեջանի ոճրագործությունները կշարունակվեն:

Քաղաքականություն

Պատահարներ