Ադրբեջանական քարոզչամեքենան մեզ է վերագրում այն, ինչում միջազգային մամուլը մեղարում է իրենց

Ինչպես արդեն գրել էինք՝ EADaily միջազգային լրատվականը վերլուծություն էհրապարակել, հիմնվելով բրիտանական «Economist» թերթի վիճակագրության վրա, որում արտացոլվում է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մահվան թվային պատկերը,  անդրադարձել է Ադրբեջանին և գրել՝ Ադրբեջանի իրական կորուստները 44-օրյա պատերազմի ընթացքում կարող են շատ անգամ ավելի մեծ լինել։ 

 

Գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում պատերազմին հաջորդող ընթացքում քովիդից գրանցված մահերն ավելացել են 4-ից 5 անգամ։ Հոկտեմբերին այն գերազանցեց ամսական միջին ցուցանիշը 29%-ով, նոյեմբերին ` 83%-ով, դեկտեմբերին` 203%-ով, իսկ հունվարին` 51%-ով: Նյութի վերջնամասում EADaily-ն անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ նույն ընթացքում  համավարակի հետևանքով գրանցված մահերն մեզանում ավելացել են մոտ կրկնակի անգամ։

 

Էժանագին սենսացիայի հետապնդման համար ադրբեջանական կայքերը պարզապես EADaily- ից կտրեցին Հայաստանին վերաբերող հատվածը և այն ներկայացրեցին որպես փաստ, թե իբր Հայաստանն թաքցնում է իրական մարտական ​​կորուստները և չի նշում բուն Ադրբեջանի կորուստների մասին: Այն ինչ նյութը նվիրված էր հենց Ադրբեջանին։ 

 

Քաղաքականություն