Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետում կտրուկ շատացել են ադրբեջանցի ոստիկաններն ու զինծառայողները. ArmDaily.am
Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան բնակավայրի մոտ վերջերս տեղակայված ադրբեջանական ոտիկանական կետում ադրբեջանցիների թիվը շատ է շատացել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Որոտանի բնակիչ Արբակը:
«Քիչ առաջ անցա այդ ոստիկանական կետի կողքով: Ադրբեջանցի ոստիկաններ էին կանգնած՝ իրենց ոստիկանական համազգետներով՝ վրաները գրած Polis: Ինժիներական լայնամասշտաբ աշխատանքներ են գնում՝ չգիտեմ ինչ են ուզում կառուցել, բայց հաստատ փոքր շինարարություն չի: Մեր գյուղի բնակչությունը՝ ընտանիքներով, երեխաներով այդքան մարդ չի կազմի, որքան ադրբեջանցիներն այդ ոստիկանական կետի մոտ՝ երևի հարյուրից ավել են դարձել»,-ասել է Արբակը:
Նա նշել է, որ այդ կետի մոտով անցնում են առանց ադրբեջանցիների կողմը նայելու, որպեսզի վերջիններս դա որպես սադրանք չընկալեն: Ադրբեջանցիներից քիչ այն կողմ ռուս սահմանապահներն են, սակայն դրանից լարվածությունը չի թուլանում: Որոտանցի Արբակը նշում է, որ իրենք չեն վախենում ադրբեջանցիներից, սակայն նրանց թվի մեծացումն արդեն իսկ մտահոգիչ է:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...