Քաղաքականություն
Ծանր, շատ ծանր ու կոշտ խոսակցություն եմ այսօր ունեցել Տիգրանաշենի և Տավուշի սահմանային գյուղերի վերաբերյալ. Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր, շատ ծանր ու կոշտ խոսակցություն եմ այսօր ունեցել Տիգրանաշենի և Տավուշի սահմանային գյուղերի վերաբերյալ։ Քանի որ խոստացել եմ չհրապարակել…
| Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր, շատ ծանր ու կոշտ խոսակցություն եմ այսօր ունեցել Տիգրանաշենի և Տավուշի սահմանային գյուղերի վերաբերյալ։ Քանի որ խոստացել եմ չհրապարակել զրուցակցիս անունը, նշեմ միայն, որ դրել եմ հստակ պահանջներ՝ հրապարակային բացառել ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանին նվիրված հայկական տարածքների (Տիգրանաշեն, Բաղանիս-Այրում, Բերդի տարածաշրջանի 2 գյուղերը և այլն) հանձնումը։ Մանրամասն բացատրել եմ, թե ինչ աղետ է ՀՀ կառավարությունը բերել մեր պետականության գլխին՝ թշնամուն տալով Սյունիքի ճանապարհի մի հատվածը և ինչ աղետ կլինի, եթե իրենց թուլամորթության ու նյութապաշտության հետևանքով վտանգի ենթարկվեն նաև Արարատի և Տավուշի մարզերի միջպետական ճանապարհները։ Տիգրանաշենի հանձնումը ոտքի կհանի ամբողջ հայ ազգին՝ ոտնատակ տալով թշնամուն ու նրա հետ գործարքի գնացող կառավարությանը։ Զրուցակիցս խոստացավ նշածներս ներկայացնել համապատասխան անձին և անձերին՝ միաժամանակ երաշխավորելով, որ տարածքներ հանձնելու ներքին որոշում չկա։ Ասացի, որ չեմ վստահում քաղաքական իշխանության որևէ խոսքի։ Չգիտեմ, արդյունք կլինի, թե ոչ։ Բայց բանբերին հստակ և ուղիղ ասացի՝ ոտքս մնալու է գազի ոտնակին մինչև իմ պետականության կայունացում, մինչև անհայրենիք տականքների և արտաքին թշնամու ջախջախում։ Հուսով եմ, հասկացավ և կհասկացնի օբյեկտին»։ |
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
5.0
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ադրբեջանցին պետք է պարտադիր ստուգի հայաստանցու փաստաթուղթը. ինչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին. MediaHub
Տելեգրամյան ալիքներում այսօր տարածվեց լուսանկար, որում երևում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ոստիկանութ...
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0
Էրդողան․ Թրամփը խոստացել է F-35-ների հարցում, սպասում ենք խոստման կատարմանը
5.0
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցը պետք է լուծվի ողջամիտ ժամկետում․ Գլխավոր քարտուղար
5.0
Իրանը հայտարարել է Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության երթուղիների շուրջ համաձայնության մասին
5.0