Սյունիքի մարզպետը՝ ադրբեջանցիների տեղակայած ոստիկանական կետի մասին
Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածվող այն լուսանկարներին, որոնցում երևում է ադրբեջանական ոստիկանական հենակետ, իսկ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այն Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածում է տեղակայվել, որն օրեր առաջ փակել էր հակառակորդը:
«Որոտանի հատվածում մի հենակետ կա, այնտեղից եմ գալիս հենց: Այդ դոմիկն իրենց տարածքում է գտնվում՝ չհասած Որոտան՝ Գորիսից դեպի Կապան տանող ճանապարհին: Ռուս եւ ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում: Ես նոր եմ նկատել դա, գնացել, նայել եմ, տեսել եմ՝ իրենց տարածքում է: Այդ հենակետն ի սկզբանե եղել է, դոմիկը նոր են ավելացել: Ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է»,- հայտնել է Սյունիքի մարզպետը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ադրբեջանցին պետք է պարտադիր ստուգի հայաստանցու փաստաթուղթը. ինչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին. MediaHub
Տելեգրամյան ալիքներում այսօր տարածվեց լուսանկար, որում երևում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ոստիկանութ...